ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Կթու կովն» ու «թաթիկները»

«Կթու կովն» ու «թաթիկները»
06.12.2019 | 00:10
Աժ-կա­ռա­վա­րու­թյուն հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, անդ­րա­դառ­նա­լով ԲՀԿ ղե­կա­վա­րի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, ա­սաց. «Երբ ԲՀԿ խմ­բակ­ցու­թյունն սկ­սել է բո­ղո­քել ներդ­րու­մա­յին մի­ջա­վայ­րից, ժա­մա­նա­կագ­րո­րեն դա հա­մըն­կել է այն բա­նի հետ, որ քնն­չա­կան կո­մի­տեում մե­ղադ­րանք է ա­ռա­ջադր­վել «Մուլ­տի գրուպ» ըն­կե­րու­թյան ղե­կա­վա­րին՝ «Հյու­սիս-Հա­րավ» ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում շատ խո­շոր չա­րա­շա­հում­ներ թույլ տա­լու հա­մար:
Ես ու­զում եմ ա­սել, որ «Հյու­սիս-Հա­րավ» պրո­յեկ­տը շատ նպաս­տա­վոր ներդ­րու­մա­յին մի­ջա­վայր է ե­ղել, որ բռ­նել են ՀՀ էդ նա­խա­գի­ծը որ­պես կթու կով և կթել են, ով հա­սել է: Հի­մա մենք նրանց թա­թիկ­նե­րը կտ­րում ենք հատ-հատ և շա­րու­նա­կե­լու ենք կտ­րել»: Սա պա­տա­հա­կան հի­շե­ցում չէ։ Բա­ցի այն, ինչ այս գոր­ծով մե­ղադ­րան­քում ՀՔԾ-ն ներ­կա­յաց­րել է, ի­րա­կա­նում այդ «չա­րա­շահ­ման» տակ կան լուրջ քա­ղա­քա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով` «Հյու­սիս-Հա­րավ» ծրագ­րի շր­ջա­նա­կում ճա­նա­պար­հի մի հատ­վա­ծը «որ­պես կթու կով» տր­վել է Ծա­ռու­կյա­նի ըն­կե­րու­թյա­նը ինչ-ինչ քա­ղա­քա­կան գոր­ծար­քի ար­դյուն­քում։ Եվ այ­սօր, ըստ ա­մե­նայ­նի, Փա­շի­նյա­նը ոչ թե «կո­վի» մա­սին է ակ­նար­կում, այլ սպառ­նում նախ­կին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը բա­ցա­հայ­տել։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 4533

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ